Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 30-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի շվեյցարացի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինքենի «Երգ Հայաստանի մասին» օրատորիան՝ ի հիշատակ 1894-1923թթ Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության նահատակների: Մասնակցում են տենոր Պերճ Քարազյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և Ազգային նվագարանների անսամբլը:Ասմունքողներ՝ Սիլվա Յուզբաշյան և Սարգիս Նաջարյան: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: